«Դա է երևի Վլադիմիր Գասպարյանի բարեփոխումը, որ սպանված զինվորի ծնողների հետ նման ձև վարվեն». սևազգեստ մայրերը խորհրդարանում էին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե 8 տարի է հարցը լուծում չի ստացել, պարզ է` չունեմ ոչ մի ակնկալիք, սակայն չեմ էլ լռելու և պայքարելու եմ մինչև վերջ: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գոհար Սարգսյանը, ում որդին տարիներ առաջ մահացել է բանակում` խաղաղ պայմաններում:

Գոհար Սարգսյանը և այլ «սևազգեստ մայրեր» այսօր գտնվում էին խորհրդարանում, քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որով առաջարկում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և քննել այս մահվան դեպքերը:

«Գործը 2010թ.-ին ուղարկել են զինվորական դատախազություն, ո՞ւր է, ո՞ւմ դիմեմ, կա՞ ինչ-որ մեկը Հայաստանում: Միայն կա Սերժ Սարգսյանը, ով էլ հրամայում է` ում գործը բացահայտեն, ումը` ոչ: Եթե ուղարկել է այստեղ, ուրեմն մեր համառությունը պետք է ստիպի լուծել այս հարցը», – նշեց նա:

Տիկին Գոհարը ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում նահանջել: «Եթե չդնեն ճակատներիցս գնդակահարեն, ոնց որ փետրվարի 11-ին, մայիսի 13-ին, երբ Բաղրամյան պողոտայում այս փողոցից այն փողոց քարշ տվեց մեր հանրապետության ոստիկանությունը: Դա է երևի Վլադիմիր Գասպարյանի բարեփոխումը, որ սպանված զինվորի ծնողների հետ նման ձև վարվեն:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս