
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան Իսպանիայի առաջնությունում:
Express-ը հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության է եկել «Բարսելոնա»-ի հետ և հաջորդ տարի ֆուտբոլիստը կտեղափոխվի իսպանական գրանդ:
Նշենք, որ Պոգբան տրանսֆերային առաջարկ էր ստացել նաև Լոնդոնի «Չելսի»-ից, սակայն նախապատվություն է տրվել կատալոնական ակումբին: