Սթափվե´ք. Հովհաննես Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանն այսօր պետք է  ներկայացներ նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Այս քննարկմանը մասնակցելու նպատակով Փոստանջյանը խորհրդարան էր հրավիրել նաև սևազգեստ մայրերին, որի պատճառով Հովհաննես Սահակյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի միջև վեճ սկսվեց:

«Քանի, որ նախագիծը նրանց խնդրանք է ես նրանց հրավիրել եմ նիստին»,- ասաց Փոստանջյանը, իսկ  Հովհաննես Սահակյանն արձագաքեց . «Նախ հրավիրելուց առաջ, շոուներից զերծ մնալուց առաջ, դուք պետք է հարցը նախ և առաջ քննարկեիք առնվազը հանձնաժողովի նախագահի հետ, ոչ թե նրանց համար անցագիր տայիք, բերեիք կանգնեցներիք հանձնաժողովի դռան հետևում,  հետո նոր անմեղ դեմքով գայիք ասեիք, որ ներս թողնենք»:

«Ձեր արաքը բարոյական չէ, այս հարցում շոուներից պետք է զերծ մնալ»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ թույլ կտա մայրերին մասնակցել նիստին:

«Հարցը զեկուցի, մարդկանց բերել ես, նստացրել,  շոու ես անում: Սթափվե´ք»,- ասաց Սահակյանը: Փոստանջյանն էլ արձագանքեց.«Ոստիկան եք այսօր»:




Լրահոս