Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են հունգարացի ոստիկանները Ռոժկե ճամբարում ուտելիք նետում ներգաղթյալներին: Ավստրիայից կինը, որը նկարահանել է տեսանյութը, պատմել է, որ ներգաղթյալների հետ կենդանիների նման են վարվել:
Տեսանյութի հրապարակումից հետո իրավապաշտպանները կրկին կոչ են արել Եվրոպայի իշխանություններին քայլեր ձեռնարկել հարկադրված փախստականների դրության լավացնելու համար:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տնօրենի խոսքով՝ տեսանյութում ներգաղթյալներին պահում են կենդանիների նման:


























































































