
Այսօր Ազգային ժողովում, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների դիմումի համաձայն, քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
Նախագծի քննարկմանը մասնակցում էին նաև սևազգեստ մայրերը, ովքեր նշեցին, որ իրենք վաղուց կորցրել են իրենց հույսը, սակայն պատրաստ են պայքարել մինչև վերջ:
Տիկին Անահիտը Armlur.am-ի զրույցում նշեց, որ իրենք օրեր առաջ նաև հանդիպել և զրուցել էին պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
«Մեզ ասաց, որ հանձնաժողով ստեղծելը գործը կտանի փակուղի, ինչպես մարտի 1-ի հանձնաժողովը տարավ փակուղի: Նա ասաց` եկեք տեղեկանքի ձևով ձեր գործի հակասությունները ներկայացրեք Գալուստ Սահակյանին», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում