Այսօր 13:30-ին մոտ 60 քաղաքացի ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ “մեռելոց” և “թաղման օր” կարգախոսներով:
Սկզբում ԿԸՀ անվտանգության աշխատակիցները և մի խումբ ոստիկաններ արգելել են ակցիայի մասնակիցներին շարժվել անգամ մեկ քայլ առաջ՝ դեպի ԿԸՀ շենք, սակայն ակցիայի մասնակիցները, կոչ անելով ոստիկանությանը չխախտել քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը, մի մեծ սգո ծաղկեպսակ տարել և տեղադրել են ԿԸՀ մուտքի մոտ:
Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշել է. “ԿԸՀ-ն սպանեց այն ժողովրդավարությունը, որը դեռ չէր ծնվելե, “ԿԸՀ աշխատակիցները ժողովրդավարասպան են”: Վերջում ակցիայի մասնակցիները մեկ րոպե լռությամբ հարգել են հանգուցյալի հիշատակը:
ilur .am