“Ժառանգությունն” այսօր ժամը 17-ին բացօթյա ասուլիս կանի, որը հնարավոր է՝ վերածվի բողոքի ինքնաբուխ հանրահավաքի: Tert .am-ի հետ զրույցում ասաց “Ժառանգության” մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ ասուլիսի ընթացքում կհնչի Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը:
Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ նախապես հայտարարված հանրահավաքը դարձավ բացօթյա ասուլիս, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենց թեկնածուի նախընտրական շտաբը երբեք չի հայտարարել, որ փետրվարի 19-ին լինելու է հանրահավաք, այլ բացօթյա ասուլիս:
“Մենք քաղաքապետարան մեր հայտերը՝ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ունենք մեկ օր հետո ու երեք օր շարունակ՝ ամսի 20-ին 21-ին և 22-ին”,- ասաց “Ժառանգության” մամուլի քարտուղարը: