“Մարիոթ Արմենիա” հյուրանոցում այս պահին տեղի ունեցող ԵԱՀԿ ԺՄԻՀԳ մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ անակնկալ մի բողոքի ակցիա։
Մի ակտիվիստ ձեռքին ցուցապաստառով կանգնեց միջազգային այս կառույցի ներկայացուցիչների առաջ և սկսեց ընթերցել ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ մի տեքստ։ Նրան միացած այլ ակտիվիստների հետ նրանք կոչ արեցին, որպեսզի եվորպացի փորձագետները ,գնան ու իրենց երկրներում կարգեր հաստատեն ու գնահատականներ տանե։
Այնուհետև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կառույցի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ նախագահական ընտրություններին իրենց գնահատականներում հիմնականում դրական արտահայտվեցին, ստիպված եղան ընդմիջում հայտարարել և դուրս եկան։
Նշենք, որ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ կառույցի դիտորդները նախագահական ընտրությունները գնահատեցին մրցակցային, դրանցում մատնանշեցին առաջընթաց մի շարք ոլորտներում և հույս հայտնեցին, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց հանձնարարականները։
tert .am