Ազգը կտա իր գնահատականը եվ կգա մեր ժամանակը. Վարդան Սեդրակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էպոսագետ ներկայացող նախագահ թեկնածու Վարդան Սեդրակյանը “Ֆեյսբուքի” իր էջում հայտարարություն է տարածել եւ շնորհակալություն հայտնել իր բոլոր համակիրներից: Նա, մասնավորապես, նշել է. “Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:
Կանցնի շատ քիչ ժամանակ, եւ բոլորը կհասկանան, թե ով, ով էր:
Ով էր Արդար, եւ ով` Անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, եւ ով էր իսկապես պայքարում հանուն Արդարության:
Ազգը կտա իր գնահատականը: Եւ կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ:
Եվ մենք իվերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները, շնորհակալություն”:




Լրահոս