Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու. Վալերի Օսիպյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` այսօր «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել Ազատության հրապարակում:

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց քաղաքապետարանի կողմից նախապես գծված երթուղիով շարժվել և չխախտել օրենքը: Armlur.am-ի հարցին` եթե ամեն դեպքում ակտիվիստները որոշեն շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, ինչ քայլեր են լինելու ոստիկանության կողմից, փոխոստիկանապետը պատասխանել է. «Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և օրենքով սահմանված կարգով պահպանելու է  հասարակական կարգը»:

Իսկ հստակեցնող հարցին` ինչպես է պահպանվելու հասարակական կարգը, արդյոք լինելու են բերման ենթարկելու դեպքեր, Վ. Օսիպյանը չի բացառել: «Հասարակական կարգը պահպանելու համար հնարավոր է նաև բերման ենթարկելու դեպքեր լինեն»:

Ի դեպ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ ակտիվիստների շրջանում սադրիչներ կան, ովքեր ամեն բան անելու են Բաղրամյան պողոտա գնալու համար: Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Հակոբյանն էլ իր հերթին է տեղեկացրել, որ իրենց հասած տեղեկություններով` կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր փորձելու են խափանել ակցիայի բնականոն ընթացքը:

11

11994288_779610305478605_1755345855_n

11998543_779610298811939_782113413_n

 

Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս