Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է. ոստիկանությունը հայտարարեց, որ ուժ կկիրառի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է` Armlur.am-ը` մեկ ժամ առաջ Ազատության հրապարակում են հավաքվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Քիչ առաջ նրանք երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այս պահին լարված իրավիճակ է: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները, թեպետ, նախապես հայտարարել և հորդորել էին քաղաքապետարանի նախապես գծված ուղիով շարժվել, այդուհանդերձ ակտիվիստները հասել են Բաղրամյան պողոտա:

Ինչպես հայտնի է` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ «ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու»: Քիչ առաջ ոստիկանության կողմից հայտարարություն հնչեց, որ խախտվում է Հավաքների մասին օրենքը, իրենք պատրաստվում են ուժ կիրառել:

Թե ինչ ընթացք կունենա երթը, դեռևս դժվար է կանխատեսել:

11121396_779635522142750_793673988_n

11997496_779636155476020_442881274_n

ggg




Լրահոս