«Ֆորսաժ» ֆիլմի դերասան Փոլ Ուոքերն այսօր կդառնար 42 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1973 թվականի սեպտեմբերի 12-ին է ծնվել ամերիկացի դերասան, մոդել Փոլ Ուոքերը:

Ֆիլմերում սկսել է նկարահանվել սկսած 1986 թվականից: Խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել Ֆորսաժ ֆիլմում նկարահանվելուց հետո և նրա հաջորդ սերիաներում՝ «Կրկնակի ֆորսաժ», «Ֆորսաժ 4», «Ֆորսաժ 5» և «Ֆորսաժ 6»  ֆիլմերից:

PaulWalker1

Ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։

PaulWalkerEdit-1

Մարզվել է բրազիլական ջիու-ջիցու մարզաձևով, ունեցել է այդ մարզաձևից դարչնագույն գոտի։ Ունի մեկ աղջիկ երեխա՝ Միդոու Փեյն։

paul-walker_0

Փոլ Ուոքերը մահացել է Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում՝ ավտովթարից։ 2013 թվականի նոյեմբերի 30-ին` 40 տարեկան հասակում:




Լրահոս