Ծառուկյանը եղել է Հայաստանում, բայց չի մասնակցել ընտրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մամուլում բազմաթիվ էին տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին չի մասնակցել, որովհետև չի եղել հանրապետությունում: Տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու համար zham .am-ը դիմել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին, ով մասնավորապես նշեց.
“Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը չի եղել հանրապետությունում և այդ պատճառով չի մասնակցել ընտրություններին, չի համապատասխանում իրականությանը: Պարոն Ծառուկյանը գտնվել է Հայաստանում և պարզապես չի մասնակցել ընտրությանը. դա որպես անհատ, որպես քաղաքացի՝ պարոն Ծառուկյանի որոշումն է եղել”:




Լրահոս