Մոսկվայում ձերբակալել են 50-ից ավելի քրեական հեղինակությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի իրավապահները հատուկ գործողության իրականացման շրջանակներում Պրեոբրաժենսկի վալում գտնվող սրճարաններից մեկում ձերբակալել են 50-ից ավելի ադրբեջանցի քրեական հեղինակությունների: Ոստիկանության փոխանցմամբ նրանք հավաքվել են սրճարանում՝ հերթական “օրենքով գողի թագադրումը” նշելու նպատակով: Ձերբակալման պահին նրանցից մի քանիսը փորձել են դեն նետել իրենց մոտ եղած զենքերը, սակայն դրանք առգրավվել են եւ ուղարկվել փորձաքննության: Բոլոր ձերբակալվածներն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ։ 




Լրահոս