
Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայում Ֆրանսիայի հրապարակի կողմից կան մեծ թվով ոստիկաններ, ովքեր զինված են հատուկ միջոցներով:
Հատկանշական է, որ նախորդ անգամ Բաղրամյանում միայն վերին հատվածում էին ոստիկանները փակել ակտիվիստների ճանապարհը, իսկ այս անգամ նաև ներքևի հատվածից:
Դա հավանաբար արվում է նրա համար, որ բռնի ուժով ցուցարարներին ցրելու դեպքում վերջիններս չկարողանան փախչել, ինչպես արեցին նախորդ անգամ, երբ հունիսի 23-ին ջրցան մեքենաներով փորձեցին ցրել ակտիվիստներին: