«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացրել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը: Ենթադրվում է, որ առաջիկա` եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը:
Եթե եկող շաբաթ Աժ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը եւ այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-ից 8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը: Ի դեպ, այլեւս ակնհայտ, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվն առավելագույնը կլինի մեկ տասնյակի սահմաններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: