Սպառողները օգտագործած էլէներգիայի վարձավճարից ավել են վճարել ՀԷՑ-ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները կազմել են 103 տոկոս: Այլ կերպ ասած՝ սպառողները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն իրենց օգտագործած էլէներգիայի վարձավճարից ավել գումար են վճարել: Առավել ուշագրավ է ոռոգման համակարգի վճարումների ցուցանիշը, այստեղ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գերավճարը կրկնակիից էլ ավել է:

Ոռոգման համակարգն այս տարվա առաջին կեսում սպառել է 1 միլիարդ 759 մլն դրամի էլէներգիա, բայց դրա դիմաց վճարել է 3 միլիարդ 878 միլիոն դրամ, այսինքն՝ 220 տոկոս: Ի դեպ, էլեկտրական էներգիայի վարձավճարների թերի վճարում առկա է միայն բյուջետային կազմակերպությունների մոտ: Բյուջետային կազմակերպությունները վճարել են իրենց սպառած էլէներգիայի վարձավճարի 99 տոկոսը: Այսինքն՝ պետական կազմակերպությունները պարտք են մնացել 1 տոկոսի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս