Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան. կան բերման ենթարկվածներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բացեց Երևանի Բաղրամյան պողոտան, որը փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալան»-ին նախաձեռնության  անդամները:

Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ  առավոտյան 5-ից պարբերաբար ակցիայի մասնակիցներին հորդորում էր բացել Բաղրամյան պողոտան, սակայն ակտիվիստները շղթա կազմած կանգնել էին պողոտայում: Առավոտյան ժամը 5:30-ին իրավապահները շղթա կազմեցին և ակտիվիստներին դուրս բերեցին պողոտայի երթևեկելի հատվածից:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության պահանջները, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել:

MHM99031 copy (1)

MHM99032 copy (1)

MHM99033 (1)

 

MHM99040

MHM99041 copy

MHM99042 copy

MHM99043

MHM99044 copy

 

 

 




Լրահոս