«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր դառնում է 56 տարեկան: Նախարարը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեդարձն անցկացնելու է ընտանիքի անդամների, հարազատների հետ: Նա նշեց, որ դեռ չգիտի, թե որտեղ կնշեն ծննդյան օրը, քանի որ դա սովորաբար մտերիմներն են կազմակերպում: Իսկ հանդիսավորությամբ չնշելն էլ բացատրեց նրանով, որ կլոր ամյակ չէ, ուստի մեծ միջոցառում չի լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: