ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Ապարանի մշակույթի տանը կայացած նախընտրական հանդիպման ժամանակ երեկ կրկին արտառոց դեպք է գրանցվել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին: Նրանք անգամ փակել են մշակույթի պալատի դռները եւ հայտարարել, թե երբ նախագահը նստի ավտոմեքենան ու հեռանա, այդ ժամանակ նոր դռները կբացվեն: Երբ մարդիկ հետաքրքրվել են, թե ինչու են այդպես վարվում, ականջակալներով թիկնապահները հայտարարել են, թե դա անում են Սարգսյանի անվտանգության համար: Այդպիսով՝ Ապարանի բնակիչները Ս. Սարգսյանի հեռանալուց հետո նոր կարողացել են դուրս գալ մշակույթի պալատից:




Լրահոս