
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի ընթացքում մեր բանկերի կողմից բիզնեսին և քաղաքացիներին տրամադրված վարկերի ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Վարկերի նվազումն արդեն միտում է դառնում: Մի կողմից վարկերը ձեռնտու չեն բիզնեսի համար, քանի որ դրանց տոկոսադրույքն է բարձրացել, մյուս կողմից՝ բանկերը դարձել են ավելի զգուշավոր: Ցանկացած պարագայում վարկերի ծավալների նվազումը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, ընդ որում՝ երկարատև»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: