
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Բաղրամյան պողոտայից այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել:
Ոստիկանությունից փոխանցեցին, որ բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Հավելենք, որ բերման էր ենթարկվել 48 ցուցարար:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունն ազատել է Բաղրամյան պողոտան ցուցարարներից:
Հիշեցնենք, որ այնտեղ նստացույց էին անցկացնում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: