Երեկ Ապարանում Սերժ Սարգսյանին բնակիչներից մեկը հիշեցրել է 2008թ. տված խոստումը, որ կլուծի Ապարանի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը: «Եթե այդքան լավ եք հիշում իմ խոստումները, ապա պետք է նաեւ հիշեիք, որ այդ հարցը միակն է իմ խոստումներից, որ դեռ չեմ կատարել: Էդ էլ պահել ենք, որ ասեն՝ բա ինչո՞ւ բոլոր խոստումները չեք կատարել»,-ասել է Ս. Սարգսյանը: Ի դեպ, նախագահի թեկնածուն մոռացել է, որ 2008թ. ինքը խոստանում էր կանխել սահմանամերձ գյուղերի արտագաղթը, բարձրացնել կենսաթոշակները, անել այնպես, որ երկրում կրճատվի աղքատությունը եւ այսպես շարունակ: Թե որքանով է նա կատարել իր խոստումը, վկայում են արտագաղթի ու աղքատների շարունակվող աճի մասին պաշտոնական վիճակագրական թվերը: Այնպես որ, ինչպես ասում է հայտնի թեւավոր խոսքը. «Երբեք այդքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո»:
ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ