Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին և 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Զննությամբ կիսակառույց շինությունից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` 200 մլ յուրահատուկ հոտով դեղնավուն զանգվածով, հատակին` սպիտակ նստվածք, 5 մլ տարողությամբ օգտագործած 2 ներարկիչ և սուրճի բաժակ:
Նշան Յ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պիրալգին դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: