Նախագահի թեկնածուՊարույր Հայրիկյանի օգնական Կարո Եղնուկյանը երեկ լրատվական կայքերին հաղորդել է, թե կտրուկ վատացել է Հայրիկյանի առողջական վիճակը: Ըստ նրա` Հայրիկյանն անընդհատ ցավեր ունի ուսի շրջանում, որտեղից վնասվել էր հունվարի 31-ի մահափորձի ժամանակ, ու թեկնածուին տարել են հիվանդանոց: Նշենք, որ Հայրիկյանը նախատեսել էր երեկ նախընտրական այցով մեկնել Լոռու մարզ, սակայն այցը չեղյալ է համարել: Երեկոյան «Ժողովուրդ»-ը զանգահարեց թեկնածուին` հետաքրքրվելու առողջական վիճակի մասին, սակայն նրա օգնական Վրեժ Զատիկյանն ասաց. «Թեկնածուն խնդրել է մեզ իր առողջականի հետ կապված որեւէ բան չխոսել»: Փաստորեն, թեկնածուի առողջական վիճակը պետական հույժ գաղտնիքների թվում է. բա որ հանկարծ սովետական ԿԳԲ-ն դա իմանա՞:
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ