Երևանյան բողոքի ցույցերը` ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական մամուլն իր ուշադրության կենտրոնում է պահում Երևանում էլէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու մանրամասն մեկնաբանում դեպքերը:

Մասնավորապես ՌԻԱ Նովոստի կայքը, որպես օրվա գլխավոր լուրը գրում է, որ ոստիկանությունը Մարշալ Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասն ազատել է ցուցարարներից և նշում, որ առավոտյան արդեն պողոտայում ցուցարարների թիվը նվազել է` կազմելով ընդամենը մի քանի տասնյակ մարդ:

«Ինտերֆաքսի» լրահոսը ևս հագեցած է Երևանում բողոքի ցույցերի մասին լուրերով: Հրատարակչությունն անգամ խոսել է ոստիկանության մամլո քարտուղար Աշոտ Ահարոնյանի հետ ու պարզել, որ բոլոր ձերբակալված ցուցարարներն ազատության մեջ են:

«Իզվեստիա» թերթը ևս անդրադարձել է Երևանում իրադարձությունների զարգացմանն ու նշում է, որ ՀՀ ՆԳՆ տեղեկությունների համաձայն` բողոքի ցույցը կազմակերպված է եղել հաշվի չառնելով բոլոր անհրաժեշտ գործընթացները:

«Կոմմերսանտ» թերթը ևս անմասն չի մնում ու մանրակրկիտ կերպով լուսաբանում է բողոքի ցույցի ընթացը, թե ինչպես է փակվել Բաղրամյան պողոտան, քանի ձերբակալված կա և որ բոլոր ձերբակալվածները բաց են թողնվել:

Իրենց լրահոսում երևանյան բողոքի ցույցերին անդրադարձել են նաև շատ այլ հեղինակավոր ռուսական լրատվամիջոցներ, ինչպիսիք են РБК-ն, Լենտա-ն, ՏԱՍՍ-ը և այլն:




Լրահոս