Հարյուրավոր հավատացյալներ, որոնք Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի Ալ-Հարամ մզկիթի տարածքում մասնակցել են հաջի գլխավոր ծիսակարգին տուժել են վերամբարձ կռունկի վայր ընկնելու հետևանքով: Միջադեպի արդյունքում զոհվել է 107 մարդ, 238-ը` վիրավորվել: Համաձայն նախնական հետաքննության` կռունկի վայր ընկնելու պատճառը եղել է քամու ուժեղ պոռթկումները:
Միջադեպի ականատեսները կարողացել են նկարահանել այդ ողբերգական իրադարձության առաջին կադրերը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Միացյալ Նահանգների անունից ցավակցել է Սաուդյան Արաբիային` Մեքքայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ` հայտարարելով, որ ԱՄՆ-ն կօգնի տուժած բոլոր մուսուլմաններին: