ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս չի ստացել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ գազի սակագինը հենց Հայաստանի սահմանին վաղուց է փոխվել. հազար խորանարդ մետրը 180 դրամից դարձել է 230: Բայց հիմա, քանի դեռ առջեւում նախագահական ընտրություններ են, իշխանությունն աշխատում է գազի սակագինը քողարկել երկրի ներսում ստացած շահույթի հաշվին: Այնպես որ, երբ պաշտոնապես հայտարարվի գազի սակագնի շուրջ բանակցությունների ավարտի մասին, «Հայռուսգազարդ»-ը կներկայացնի գազի սակագնի բարձրացման հայտը: Սա տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո:




Լրահոս