«Փողերն իմս են, կուզեմ՝ կլվանամ, կուզեմ՝ կչորացնեմ, կփռեմ»:
Հետաքրքիր տեսարան կլինի՝ էպոսագետի՝ Քանաքեռում գտնվող անշուք տեսքով առանձնատունը, այդ առանձնատան բակում՝ լվացքի պարանները եւ դրանց վրա կախված կամ փռած չորացող թղթադրամները, իսկ բակի մյուս կողմում՝ առանձնատան անշուք տեսքին չհամապատասխանող բավական շքեղ ավտոմեքենաները: Ներդաշնակություն կարծես թե չի ստացվում, բայց ոչինչ, էպոսագետը տիեզերքի միջոցով ամեն ինչ կկարգավորի, անշուք տունն էլ կվերածվի շքեղ տան: Պարզապես հնարավոր է, որ ի տարբերություն բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների՝ էպոսագետն իր փողերը լվանում է բառիս բուն իմաստով՝ լվացքի մեքենայում: