ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկությունից առաջ որոշել է վերջին ծառայությունը մատուցել իշխանություններին: Նա ճնշումներ է գործադրում մարզի տարածքում գործող թերթի կրպակավարների վրա, որպեսզի չվաճառեն «Ժողովուրդ» օրաթերթը: Օրեր շարունակ մարզի բնակիչներից ահազանգեր էինք ստանում, թե թերթը կրպակներում արագ է սպառվում: Առաքիչ ընկերությունների փաստաթղթերից, սակայն, երեւում է, որ թերթը ժամանակին տեղ է հասնում, բայց ոչ մի օրինակ չի վաճառվում: Այցելեցինք Հրազդան եւ Չարենցավան քաղաքներ` տեղում իրավիճակը հասկանալու: Պարզվեց, որ արդեն ժամը 10-ին կրպակներում չկար «Ժողովուրդ»-ը` վաճառված էր: «Ժողովուրդ»-ին մարզպետը հեռախոսով ասաց, թե ինքը «երբեք չի խոչընդոտել որեւէ թերթի գործունեությանը», սակայն փաստերը խոսում են հակառակի մասին. Շահգալդյանը մեզ լուրջ ֆինանսական վնաս է հասցրել, որը շարունակվելու դեպքում կդիմենք դատարան` ֆինանսական եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:




Լրահոս