Թանկ կարտոֆիլ. արձանագրվել է 15.2 տոկոս գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի եւ կարտոֆիլի՝ մինչեւ 11.8 տոկոս գնաճով:

Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2015 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 15.2 տոկոս գնաճ: Ներկայումս տեղական շուկայում 1 կգ կարտոֆիլը վաճառվում է 300-ից 400 դրամով: Իսկ մսամթերքի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին, 2014 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 2.3 գնաճ: Գնաճից անմասն չի մնացել նաեւ կաթնամթերքի շուկան. այստեղ այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2.5 գնաճ:




Լրահոս