Փետրվարի 11-ից սկսվել մեծ պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության Զատիկի տոնը: Մեծ պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, «չարչարանքից»՝ խաղաղության: Պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել կենդանական ծագման մթերքից, այլեւ մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Կարճ ասած՝ մարդիկ այդ 48 օրերի ընթացքում փորձում են մաքրվել մեղքերից:
ՀԱՐՑ. Սկսվել է մեծ պահքի շրջանը. պաս պահո՞ւմ եք, թե՞ մաքրվելու կարիք չունեք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Միշտ եմ փորձում ապրել ու աշխատել քրիստոնեական բարոյագիտության եւ արժեհամակարգի շրջանակներում: Սննդակարգիս մեջ էլ եմ զուսպ ու համեստ: Միաժամանակ ասեմ, որ պաս չեմ պահում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր եկեղեցու տոներին աշխատում եմ հետեւել: Պահպանել կերակրի մասով չի ստացվում, եւ եթե անկեղծ լինեմ, ապա երբեք չեմ էլ փորձել, սակայն պետք է ասեմ, որ մաքրության, մոլի սովորություններից հրաժարվելու մասով լիովին պահպանում եմ: Իմ կարծիքով՝ մարդ ոչ թե տոնից տոն պետք է փորձի ապաշխարել ու մաքրվել, այլ իր կյանքի ամբողջ ընթացքում պետք է փորձի մաքուր եւ Աստծո պատվիրաններին համապատասխան ապրել, եւ ես կարծում եմ, որ դա է յուրաքանչյուր հավատքի իմաստը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պաս չեմ պահում, քանի որ կարծում եմ, որ պաս պահելը նորմալ երեւույթ չէ: Պաս պահելն ավելի շատ սիրած բաներից հրաժարվելն է, քան որոշակի սննդակարգից հրաժարվելու հարց կա այստեղ: Այստեղ ժուժկալության խնդիր պետք է լինի, եւ քանի որ ես ինքս շատ չափավոր մարդ եմ, ապա ես պաս պահում եմ իմ ամբողջ կյանքում: Գիտեք, շատերն էլ նիհարելու համար են այն պահում, եւ եթե պաս ես պահում նիհարելու համար, ապա դա հակաքրիստոնեական քայլ է եւ նույնն է, երբ ես իմ ուսանողներին ասում եմ, որ քննությունից առաջ մի՛ գնացեք եկեղեցի մոմ վառելու: Այս երեւույթներն Աստծո հետ առեւտուր անելու ամենապրիմիտիվ ձեւերն են: Եթե մարդիկ կան, որ իսկապես հավատում են այս ամենին այն խորությամբ, որ պաս պահելով իրենք մաքրվում են, եւ այդ ամենը ուղեկցվում է հոգու հետ ներդաշնակ, ինչո՞ւ չէ, թող պահեն, բայց նիհարելու համար պաս պահելը համարում եմ կրոնուրացություն:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավա՜ղ, ո՛չ, պաս չեմ պահում:
Ոստիկանության ՀԿԼՎ պետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ