Փոքր ջրամբարները՝ մեծ խնդիրների լուծման համատեքստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի իրողություն է՝ ոռոգման հիմնական բեռը, հատկապես ամառային երաշտ շրջանում, իրենց վրա են վերցնում ջրամբարները: Պահանջարկից ելնելով՝ ջրամբարների ջուրն օգտագործվում է մինչև այսպես կոչված «մեռյալ ծավալ»: Սա նշանակում է, որ ոռոգման շրջանում կարևոր է յուրաքանչյուր խմ ջրի նպատակային օգտագործումը:

Փոքր ջրամբարներից Արթիկի տարածաշրջանում Սառնաղբյուր, Մարալիկ, Ձորակապ համայնքների համար կենսական նշանակություն ունի Սառնաղբյուրի ջրամբարը, որի ծավալը 5 մլն խմ է, և որը բացառապես շահագործվում է ոռոգման նպատակով՝ ապահովելով նշված համայնքների շուրջ 70 հա հողատարածքների ջրարբիացումը:

Ս/թ սեպտեմբերի 11-ին ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը, կոմիտեի պատասխանատուների, «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի», «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Սառնաղբյուրի ջրամբար՝ ծանոթանալու ջրամբարի տեխնիկական վիճակին, ջրօգտագործման գրաֆիկներին ու մինչև ոռոգման ավարտը ջրապահովման խնդիրներին:

Աշխատանքային քննարկման ընթացքում, որին ներգրավվել են նաև համայնքի ներկայացուցիչները, կոնկրետացվել են ջրամբարի շահագործման հետ կապված խնդիրները, տրվել են հանձնարարականներ ինչպես ջրամբարի տեխնիկական վիճակը բարելավելու, այնպես և ջրամբարը առավել արդյունավետ շահագործելու նպատակով:

Կոմիտեի նախագահը կարևորել է ոչ միայն ջրի քանակների պաշարման, ջրառի նպատակային պահանջարկի ճշգրտման, այլ նաև մինչև ոռոգման շրջանի ավարտը անխափան ջրամատակարարում ապահովելու խնդիրները:




Լրահոս