Իսպանական «Վալենսիա»-ի և Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն։
Իսպանիայի չեմպիոնը հունվարին պաշտոնական առաջարկով հանդես կգա։ «Բարսելոնա»-ն պատրաստ է Մուստաֆիի համար վճարել 20 մլն եվրո, այն դեպքում, որ գերմանացու հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո։