Հնդաստանի Դխաբուա քաղաքում աճում է գազի բալոնի պայթյունի հետևանքով գրանցված զոհերի թիվը:
Նվազագույնը 80 մարդ զոհվել է, ավելի քան 50 վիրավորվել Հնդկաստանում գազի բալոնի պայթյունի հետևանքով: Տեղեկացվում է, որ զոհերի թիվը կարող է վերջնական չլինել. դեպքի վայրից շարունակվում է վիրավորների տարհանումը: Փլատակների տակից լսվում են մարդկանց ձայներ, փոխանցում է НТВ-ին` հղում կատարելով Մադխյան Փրադեշ նահանգի ոստիկանությանը:
Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի ու 80 տուժածի մասին: