«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության համաժողովին այսօր մասնակցում էր նաև ՀԱԿ խմբակցությունը: Նա իր ելույթում ընդգծեց, որ նման ճակատագրական պահերին կա երկու ուղի՝ կամ դու պայքարում ես, կամ կամա թե ակամա դառնում ես «Այո»-ի հրեշավոր ծրագրի իրականացման և սատարման հանցակիցը:
«Իրականում ընտրվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման խորամանկ ձև, եթե այլ երկրներում հանում են երրորդ պաշտոնավարման համակարգը, նա խորհրդարանականի անցնելու քողի տակ ստեղծելու է մի համակարգ, որը սահմանադրորեն երաշխավորում է իշխող կուսակցության ղեկավարումը և իշխող կուսակցության ղեկավարը ձեռք է բերում խորհրդային գենսեկի կարգավիճակ: Նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար», – նշեց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում