Հայաստանում առանց իշխանափոխության հնարավոր չի լինի կասեցնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այս սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա: Յուրաքանչյուր նախագահական ընտրություններից առաջ և հետո որոշակի տեղաշարժեր են լինում, որով Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստեղծում պահպանելու իր իշխանությունը: Բայց այս անգամ միանշանակ գիտի, որ չի կարողանա պահել իր իշխանությունը»,- նշեց նա:
Նրա խոսքով` այս սահմանադրական փոփոխությունների խնդիրը լուծելուց հետո իշխանությունները կփորձեն մեր երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնել՝ պատրաստ լինելով երկրի իշխանությունները հանձնել մեկ այլ երկրի:
Մանրամասները` Armlur.am տեսանյութում