Հուսով ենք մինչև տարեվերջ կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկել է ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու ժամանակը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Համանախագահը նշել է, որ խաղաղության ժամանակը եկել է, և ժողովուրդները կտեսնեն, թե ինչպես կփոխվի տարածաշրջանը, եթե մեզ հաջողվի հասնել հակամարտության կարգավորմանը:

Ուորլիքը հույս է հայտնել, որ մինչ տարեվերջ  համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Սեպտեմբերին Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք կփորձենք հստակեցնել հանդիպման օրակարգը, տեղն ու ժամը»,- ասել է ամերիկացի համանախագահը:

 




Լրահոս