ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

153 ՏԱՐԻ ԱՆՑ
«Հուլիա Պաստրանայի մարմինը, որն իր մահից հետո ներկայացվել է տարբեր շարժական ցուցահանդեսներում որպես աշխարհի ամենատգեղ կին, 153 տարի անց հողին է հանձնվել հայրենիքում` Մեքսիկայում»,-գրում է The Daily Mail-ը: 1834թ. ծնված Հուլիա Պաստրանան տառապել է բնածին հիպերթրիխիզով եւ լնդերի հիմերպլազիայով: Բացառությամբ ձեռքերի ափերից եւ ոտնաթաթերից, նրա մարմինը ծածկված է եղել խիտ մազածածկույթով: Պաստրանան ունեցել է 138 սմ հասակ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա` կապիկի նման լինելու փաստը: Նրա անսովոր արտաքինի պատճառով նրան անվանել են կին-կապիկ կամ կին-արջ:

«ՄԻՍՍ ՏԻԲԵԹ-2013»
«Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում փետրվարի 13-ին անցկացվել է «Միսս Տիբեթ-2013» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել է ընդամենը մի մասնակից»,-հայտնում է ԹջչսՈՊ-ը: Մրցույթի ժյուրին միաձայն հաղթանակը շնորհել է միակ մասնակցին: Մրցույթին նման քիչ թվով մասնակցության պատճառն այն է, որ տիբեթյան հոգեւորականությունը բացասաբար է վերաբերում նման միջոցառումներին: Տիբեթի իշխանությունների կարծիքով՝ երբ կինը մրցույթում լողազգեստով է բարձրանում բեմ, վիրավորում է մշակութային արժեքները:

ՀԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում ձերբակալվել է 29-ամյա Ռոմիկ Ղազարյանը: Վերջինս բերման է ենթարկվել գողություն կատարելու, ոստիկաններին չենթարկվելու, թմրանյութ օգտագործելու եւ երթեւեկության կանոնները խախտելու կասկածանքով: Glendale News Press-ի փոխանցմամբ՝ նա գողացված մոտոցիկլետով 130 կմ/ժամ արագությամբ սլացել է քաղաքի փողոցներով: Գլենդեյլի ոստիկանության փոխանցմամբ՝ հետապնդումը դադարեցվել է, երբ Ղազարյանը հարվածել է կայանված մի մեքենայի եւ փորձել փախչել ոտքով: Քիչ ուշ նրան հայտնաբերել են մի մեքենայի տակ թաքնված: Խուզարկության պահին Ղազարյանի մոտից հայտնաբերել են թմրանյութ: Պարզվել է, որ նա փորձաշրջան էր անցնում թմրանյութ պահելու համար եւ 2011-ին զրկվել էր վարորդական իրավունքի վկայականից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս