Նելլի Հարությունյանի անհետացման փաստով դիտավորյալ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է Ոսկու շուկայի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացմանը` ներկայցնելով նաև գործի մարամասները: Քննչական կոմիտեն նոր տեղեկություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացի Ն.Հարությունյանի անհետացման հանգամանքները:

2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Ն.Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):




Լրահոս