ՀԱՐՑ. Եթե ավտոմեքենաս ապահովագրված է, եւ վթար է տեղի ունեցել, որի ժամանակ այլ մարդ է վարել մեքենաս, ու նա մեղավոր չէ, ապա ես կստանա՞մ հատուցում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ապահովագրական ընկերությունը պարզի, որ մեքենան վարել է անձ, որն ապահովագրության պայմանագրում նշված չի եղել որպես լիազորված վարորդ, ապա հատուցում չի հատկացվի: Քանի որ, համաձայն ապահովագրական պայմանագրի անբաժանելի մասը կազմող տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների, ապահովագրական պատահարի դեպքում ավտոմեքենան պետք է վարի այն անձը, որը համարվում է լիազորված վարորդ (ապահովադրի կամ ապահովադրի գրավոր համաձայնությամբ մեքենան վարող 21 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը, որն առնվազն 3 տարի ունի համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունք):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, լավ կլինի, որ վարորդներն ավելի կարգապահ գտնվեն եւ հետեւեն երթեւեկության կանոններին: Եվ խորհուրդ կտանք մեր ընթերցողներին, որ ավելի զգույշ լինեն եւ մեքենան հնարավորինս քիչ վստահեն այլ անձանց: