Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկիվատառողջ բնակիչը մահճակալից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Լ. Չ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները 1938 թ. ծնված Բ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: