Ֆրանսիան դադարեցրել է Թուրքիայում իր դեսպանի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել երկրի արտաքին գերատեսչությունում աշխատող Ֆրանսուազու Օլսեին` Բոդրումում պատվավոր դեսպանի իր պարտավորությունների կատարումից : Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

Ավելի վաղ France 2 հեռուստաալիքը ցուցադրել էր մի ռեպորտաժ, որտեղ թաքնված տեսախցիկով նկարահանվել է հեռուստաընկերության լրագրողի խոսակցությունը դեսպանի հետ:

Կինը խոստովանել է, որ Բոդրումում միաժամանակ հանդիսանում է խանութի սեփականատեր ու  ապօրինի ներգաղթյալներին վաճառել է փրկարարական ժիլետներ ու փչովի նավակներ:




Լրահոս