
«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր ոչ մի հավաք չի կազմակերպել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր` 18:00, նախաձեռնությունը կհավաքվի Ազատության հրապարակում, սակայն Արտուշը տեղեկացրեց, որ այդ հավաքն իրենց նախաձեռնությունը չի տարածել:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հետագա քայլերի մասին ավելի ուշ հայտարարություն կլինի: Արտուշը նաև նշեց, որ իրենց նախաձեռնությունից մարդիկ լինելու են Ազատության հրապարակում և հավաքվելու մասին հայտարարությամբ սոցիալական ցանցերում կիսվել էին, որպեսզի ավելի շատ մարդ լինի: