Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուները բանակցում են ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ: Հայտարարությունը հավանաբար կլինի այսօր: Նախաձեռնությունը Անդրիաս Ղուկասյանինն է: “Առաջարկել եմ բոլոր թեկնածուներին դատապարտել այս ընտրությունների արդյունքները”,- երեկ թերթի թղթակցին ասել է Ղուկասյանը, հավելելով, որ փորձում են բոլոր թեկնածուների հետ հանդիպել և ընդհանուր հայտարարի գալ: Թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, իրենց նախնական համաձայնությունն են տվել տեքստին: Արման Մելիքյանը մերժել է առաջարկը: “Թեկնածուների կոլխոզ են փորձում ստեղծել”,-նկատել է Մելիքյանը, հիշեցնելով, որ ինքն իր գնահատականը ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել` որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն կոչ է արել ընտրողներին` “ովքեր դեմ են կեղծ ընտրություններին, քվեարկեն իր օգտին, դրանով վերածելով ընտրությունները կեղծարարության դեմ համազգային հանրաքվեիե: Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ասել է, որ ինքն իր տանը նստած է, և որևէ մեկն իրեն որևէ առաջարկություն չի արել: Պարույր Հայրիկյանին ևս որևէ առաջարկով չեն դիմել: “Հավանաբար, իմ օգնականների հետ են խոսել”,- ասել է նա:
Հրապարակ. Ընդդիմադիր թեկնածուները բանակցում են համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ