ՀԺ.Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում Սերժ Սարգսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարրեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը:
“Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը “ջախջախիչ” հաղթանակ է տարել: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 864, 28/27-ում՝ Ր. Հովհաննիսյանը 149, Ս. Սարգսյանը՝ 625, 28/28-ում՝ Հովհաննիսյանը 46, Սարգսյանը՝ 969:
ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում: Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուին եւ չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. “Դրա հետ կապված մենք որեւէ մեկնաբանություն չենք անում”,- մեջբերում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս