Հրապարակ. Սերժ Սարգսյանը հետաքննելու է ձախողումների պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակի” տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար  անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել:
Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում “թեւային” բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր:
Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է “հետաքննություն” իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերեւս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը:




Լրահոս