Այսօր Արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է: 1988թ. փետրվարի 20-ին Երևանի Թատերական (ներկայիս Ազատության) հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ օրը հրապարակում էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թիվն օր օրի գնալով կրկնապատկվեց` հասնելով անգամ 1 մլն-ի: Իսկ հանրահավաքի մասնակիցների պահանջն էր Արցախը միացնել Հայաստանին, մանավանդ որ Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում 1988թ. փետրվարի 20-ին որոշում էր կայացվել` դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Կարճ ժամանակում այս շարժումը վերածվեց հայոց համազգային շարժման, որի գլխավոր ձեռքբերումներից մեկը եղավ 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:

Շարունակությունը՝ “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս