Նախախորհրդարանը համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախախորհրդարանի հայտարարությունը՝ 2013թ. նախագահական “ընտրություններին” հաջորդած գործընթացի վերաբերյալ.
“2013 թ. փետրվարի 18-ին արձանագրվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ու կատարելության աստիճանի հասցված ընտրակեղծիքի մեխանիզմի հերթական հաղթանակը մեր ժողովրդի, նրա հույսերի ու սպասումների նկատմամբ:
Նախախորհրդարանը, գնահատելով Նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայներ տալու միջոցով գործող կառավարման համակարգի մերժման ծավալուն դրսևորումը, համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը և իր մասնակցությունն է բերելու այդ բողոքի արտահայտման նպատակով ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին անցկացվող հավաքին:
Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանը կոչ է անում ղեկավարվել համազգային հեռագնա նպատակներով և հրաժարվել համակարգի ու նրա հովանավորների լարած ծուղակում ելքեր որոնելու անպտուղ ջանքերից և միանալ նոր որակի պետության կերտման պայքարի դժվար ու տքնաջան, բայց երաշխավորված հաղթական ելքով գործընթացին:
Փետրվարի 18-ին հանցավոր համակարգը մերժած, նրա արմատավորած վախը հաղթահարած ու պայքարի պատրաստ ընտրազանգվածի քաղաքական ներուժը պետք է ծառայի լիարժեք ինքնիշխան պետություն կերտելու համար համազգային ինքնակազմակերպման հասնելու նպատակին:
Նախախորհրդարանը, գիտակցելով ապազգային պետական համակարգում նմանօրինակ ելքի անխուսափելիությունը, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր նոր որակի պետություն ստեղծելու գործընթացի մեկնարկման նպատակով Մաշտոցի պուրակում փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ին ինքնակազմակերպման հավաք անցկացնելու մասին, որը կանցկացնի վաղօրոք հայտարարված օրակարգով”:




Լրահոս