Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: